Ռուսաստանում միանգամից երկու որոշում են կայաց...

Պսկովի քաղաքային դատարանը «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին, որը մեղադրվում է ՌԴ ԶՈՒ-ն վարկաբեկելու, ինչպես նաև բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, դատապարտել է 11 տարի 1 ամիս ազատազրկման, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, դատարանը քաղաքական գործչին 6 տարով զրկել է կայքեր և չատեր ադմինիստրացնելու իրավունքից։ Շլոսբերգը 2025 թվականի դեկտեմբերի 5-ից գտնվում է անազատության մեջ։

Ավելին, Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատել է «Յաբլոկո»-ին Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հանելու որոշումը, հայտնում է «Վեդոմոստի»-ն։