Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ Ա...

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման հետ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել ռուսական «Սպուտնիկ-Ազերբայջան» գործակալության գրասենյակում, ինչի հետևանքով ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ։