2025 թվականին Ռուսաստանում բացահայտված կաշառակերության հետ կապված հանցագործությունների թիվը հասել է 21 հազարի՝ դառնալով վերջին տարիների համար ռեկորդային ցուցանիշ։ Այս մասին են վկայում ՌԴ ՆԳՆ վիճակագրական նյութերը, որոնց ծանոթացել է «TASS» գործակալությունը։
Այսպիսով, 2025 թվականի 12 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում բացահայտվել է կաշառակերության հետ կապված 20,918 հանցագործություն։ Սա գրեթե մեկ քառորդով ավելի է, քան 2024 թվականին, երբ ցուցանիշը կազմում էր գրեթե 17 հազար։
Այդ հանցագործություններից ավելի քան 8,5 հազարը կապված է կաշառք ստանալու, գրեթե 9 հազարը՝ կաշառք տալու, իսկ 3,6 հազարը՝ կաշառակերության մեջ միջնորդություն կատարելու հետ։ Ընդ որում, եթե համեմատենք 2025 թվականի ցուցանիշները 2024 թվականի հետ, ապա աճը կազմել է համապատասխանաբար 12%, 30% և 39%։
ՌԴ ՆԳՆ վերլուծված նյութերի համաձայն՝ կաշառակերության հետ կապված հանցագործությունների բացահայտման աճի կայուն միտումը նկատվում է դեռևս 2017 թվականից։ Այն ժամանակ նման հանցագործությունների թիվը կազմել է 6,270, որից կաշառք ստանալը՝ 3,188, կաշառք տալը՝ 2,272, իսկ կաշառակերության միջնորդությունը՝ 810 դեպք։
Հաջորդող տարիներին այս ցուցանիշը միայն աճել է։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին բացահայտվել է տնտեսական ուղղվածության 107,2 հազար հանցագործություն։ Դրանցից հասցված նյութական վնասը կազմել է 363,4 միլիարդ ռուբլի։



