Ռուսաստանն ուշադիր հետևում է «Տոմաhավկ»-ի հետ...

Ռուսաստանն ուշադիր հետևում է «Տոմահավկ»-ի հետ կապված իրավիճակին և կոչ է անում ԱՄՆ-ին զսպվածություն ցուցաբերել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնին ուղղված ազդանշանները կընդունվեն։ Եթե ԱՄՆ-ն որոշի «Տոմահավկ» հրթիռներ փոխանցել Կիևին, դա անդառնալի վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին», - ընդգծել է նա։