Ռուսաստանը մշակել է Արևմուտքում սառեցված ակտիվների հնարավոր առգրավմանը արձագանքելու ծրագիր, և այն կիրականացվի անհրաժեշտության դեպքում, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Համապատասխան ծրագիր մշակվել է և կիրականացվի, եթե նման դեպքեր առաջանան», - ասել է նա «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի պատասխանը կլինի փոխադարձ և «բավականին կոշտ»։



