Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադար...

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Խարկովին և Օդեսային։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Խարկովում փոստային տերմինալին հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս վեցը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Օդեսայում հարվածների երկու ալիք է գրանցվել, որոնց հետևանքով քաղաքի կենտրոնական հատվածում վնասվել են բնակելի տներ, ինչպես նաև հիվանդանոց, մանկապարտեզ, դպրոց: Հաղորդվում է հինգ տուժածի մասին:

Կիևում էլ պայթյուններ են որոտացել: ԶԼՄ-ները հաղորդում են հրթիռների և ԱԹՍ-ների հարվածների մասին: Գրանցվել են էլեկտրամատակարարման անջատումներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ այս գիշեր ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք՝ Ռոստովի, Բելգորոդի, Կուրսկի, Օրլովսկի և Ղրիմի օդային տարածներում:

Լրատվամիջոցները նշում են, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Տագանրոգին: Թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրության ձեռնարկություն: