![Ռուսաստանն ու Իրանը մտադիր են գիտահետազոտական...](/imgs/posts/medium/2023/05/a5dd9a0.jpeg)
Թեհրանի համալսարանը եւ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Տիեզերական հետազոտությունների ֆակուլտետը կսկսեն գիտահետազոտական արբանյակի ստեղծման համատեղ աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամմադ Մոգիմին։
«Մենք պայմանավորվել ենք, որ աշխատանքները կսկսվեն երկու շաբաթից, որպեսզի մոտ ապագայում մենք կարողանանք ուղեծիր ուղարկել համատեղ գիտահետազոտական արբանյակ: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ֆինանսական հարցերի շուրջ»,- Մոգիմիի խոսքը մեջբերում է IRNA-ն։
Խոսելով երկու երկրների համագործակցության եւ Ռուսաստանի եւ Իրանի համալսարանների ռեկտորների վեցերորդ համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ Մոգիմին նշել է ուսանողների եւ ուսուցիչների փոխանակման համաձայնագրի մասին, որի իրականացումը կսկսվի մեկ ամսից, ինչպես նաեւ դուալ կրթության շրջանակում մասնագիտությունների ստեղծման ծրագրերի մշակման մասին։