Ռուսաստանը հայտարարել է, որ Չինաստանի հետ համատեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Մերձավոր Արևելքում իրավիճակի և ծովային անվտանգության վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Այս մասին հաղորդում է Parstoday-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը նշել է․
. Ռուսաստանը և Չինաստանը ներկայացրել են բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով նպաստել բանակցությունների միջոցով լուծման որոնմանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։
. Ռուսաստանը դատապարտում է Միացյալ նահանգների և Իսրայելի «ագրեսիան» Իրանի դեմ՝ նշելով, որ այն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ նորմերի խախտմամբ, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։



