Ռուսաստանն ու Բելառուսը սեպտեմբերի 12-16-ը կա...

Ռուսաստանն ու Բելառուսը սեպտեմբերի 12-16-ը կանցկացնեն «Արևմուտք 2025» զորավարժությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

Ընդհանուր նպատակն է ստուգել Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության կարողությունները՝ Միութենական պետության ռազմական անվտանգությունն ապահովելու, հնարավոր ագրեսիան հետ մղելու պատրաստակամության համար։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Արևմուտք 2025» զորավարժությունների ընթացքում նախատեսվում է իրականացնել օդային հարվածների հետ մղման և թշնամու դիվերսիոն խմբերի դեմ պայքարի վարժություններ։