Ռուսաստանը և ԱՄՆ-ն աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են հնարավոր առևտրատնտեսական փոխգործակցության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք առևտրատնտեսական փոխգործակցության, հնարավոր և առաջարկվող առևտրատնտեսական փոխգործակցության հարցեր են. դրանք օրակարգում են և դրանք քննարկվում են։ Մենք հույս ունենք, որ այդ քննարկումները կշարունակվեն», - լրագրողներին ասել է Պեսկովը։
«Ներկայում իրավիճակը դե-ֆակտո այնպիսին է, որ գործնականում մինչև ուկրաինական կարգավորման հասնելը դժվար թե հնարավոր լինի որևէ կոնկրետ բանի մասին խոսել, և առայժմ դա սահմանափակվում է քննարկումներով», - ընդգծել է նա:
«Բայց եթե, այնուամենայնիվ, մենք առաջ շարժվենք խաղաղ կարգավորման ուղիով, ապա այդ ժամանակ սա կարող է արդեն անցնել կիրառական հարթություն», - ամփոփել է Պեսկովը։



