Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են «պարզեցված մ...

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծ իրականացնել․ հայտարարել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։ 

Պարզեցված մաքսային միջանցքը ենթադրում է ապրանքների հայտարարագրման և բացթողման ժամանակ համաձայնագիր կնքած երկու երկրների միջև փոխադրումների ժամանակ վարչական բեռի և մաքսային հսկողության միջոցների կիրառման հաճախականության նվազեցում: Համաձայնագիրը կարող է ազդել ինչպես բոլոր ապրանքների, այնպես էլ դրանց առանձին խմբերի վրա: «Բացի այդ, մաքսային հսկողության արդյունքների փոխադարձ ճանաչման նախագծեր են իրականացվում Ադրբեջանի, Չինաստանի և Մոնղոլիայի հետ»,- գրում է Դավիդովը RBC-ի իր սյունակում։