Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել ՇՀԿ-ում Ա...

 ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրները:

Ավելին, ինչպես նշում է ԱՊԱ-ն, այդ գործընթացում առանցքային դեր է խաղացել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, և կողմերը համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել: Սակայն Ռուսաստանը առաջին պլան մղեց Հնդկաստանին՝ մնալով ստվերում։