Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը մտահոգված է ոչ թե հողերի, այլ մարդկանց ճակատագրով, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024թ. ռուսական դիվանագիտության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։
«Խոսքը հողերի մասին չէ, այլ այն մարդկանց, ովքեր դարեր շարունակ ապրել են այդ հողերի վրա, ստեղծել զրոյից, կառուցել քաղաքներ, գործարաններ, նավահանգիստներ»,- նշել է նա։
«Իսկ ուկրաինական ռեժիմը, որն իշխանության եկավ անօրինական հակասահմանադրական պետական հեղաշրջման միջոցով, պարզապես այդ մարդկանց հայտարարել է ահաբեկիչներ, երբ նրանք հրաժարվեցին ընդունել այս պետական հեղաշրջումը, եւ սկսվեց համակողմանի հարձակումը ռուսական ամեն ինչի վրա, ինչը դարեր շարունակ այն տարածքների էությունն է, որտեղ մարդիկ հրաժարվում են ենթարկվել նոր նացիստներին»,- ընդգծել է նախարարը։