Ռուսաստանից պատերազմի համար օգնությունը յուրացրել եվ վաճառել է «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Այս մասին գրել է News.am-ը հղում տալով «Դեժավյու» տելեգրամյան ալիքին։
«Այսպես, հայտնի է պատերազմի օրերին Ռուսաստանի դաշնությունից մեր հայրենակիցները մեծաքանակ օգնություններ են ուղարկել Հայաստան, բանակի եւ Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար։ Դեռ այդ օրերին տեղեկություններ կային, որ այդ օգնությունների մեծ քանակ ինչոր մի պահից սկսել են յուրացնել տեղի իշխանական շրջանակները։ Արդեն պատերազմի առաջին օրերին երբ պարզ է դառնում որ Սփյուռքի հայրենակիցները մեծ քանակության տարբեր տեսակի ապրանքներ են ցանկանում ուղարկել, Փաշինյանի ամենից վարկաբեկված բայց վստահելի «Շիշ բռնող» մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանը, մի քանի ընկերներով մտածում է հանցավոր սխեմա, որով հնարավոր են դարձնում այդ օգնությունները հեշտորեն յուրացնելը։ Սխեման գծվում է հետեւյալ կերպ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային ատաշե նշանակված Արամ Տանանյանը, որը համարվում է Հայկ Սարգսյանի «մարդը» դեսպանատանը, սկսում է համոզել ռուսաստանահայերին որ ճիշտ կլինի որ այդ օգնությունները ուղղարկվեն ոչ թե ՀՀ կառավարության սոցիալական ապահովությամբ զբաղվող գերատեսչությանը, կամ իրենց ընկերներին, այլ հենց Հայկ Սարգսյանին։ Այդ ամենը բացատրվում է նրանով որ եթե «Շիշ բռնողի» անունով լինի, ավելի հեշտ կլինի սահմաններ անցկացնելը, մասնավորապես Վրաստանի սահմանը, իբր վրացիները ադրբեջանցիների խնդրանքով խնդիրներ են ստեղծում հայկական բեռների համար, իսկ Սարգսյանի անունով որ լինի, բեռները ժամանակին կհասնեն Հայաստան։ Մեր տրամադրության տակ է հայտնվել անգամ այդ բեռներից մեկի CMR /Международная товарно-транспортная накладная/, որտեղ երեւում է Հայկ Սարգսյանի անունը եւ որով 2020թ-ի հոկտեմբերի 15-ին ՌԴ խիմկի քաղաքից ուղարկվել է պարենային ապրանքների որոշակի քանակ, որտեղ իմիջիայլոց ապրանքների գները նշված են իջեցված, ֆոռմալ գներով, սակայն որոնց իրական արժեքը մի քանի անգամ շատ է։
Հիշեցնենք որ նույն Հայկ Սարգսյանն էր, որ Էդուարդ Աղաջանյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ Հակոբ Արշակյանի հետ Կառավարության հաշվից կանխիկացրել էին Համահայկական Հիմնադրամի 11 միլիոն դոլար գումարը, իբր պատերազմի կարիքների համար, սակայն ոչ ապրանքներն են տեղ հասել, ոչ գումարը կա մինչ օրս։
Ստացվում է, որ Հայկ Սարգսյանը իր անունով ապրանքներն է ներմուծել, հետո կանխիկացրած գումարով իբր գնումներ է արել, այդ նույն օգնություն եկած ապրանքները, իսկ իրականում այդպիսով գրպանել է, թե գումարը, թե ապրանքները, որոնք տեղ չեն հասել։ Այդ ապրանքները իրականում մտել են շուկա, եւ վաճառվել սովորական քաղաքացիների վրա, իսկ եկամուտը գրպանվել է։ Այս հանցավոր սխեմայից օգտվել են՝ Հայկ Սարգսյանը, Արամ Տանանյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ այլ։ Հորդորում ենք ԱԱԾ եւ դատախազությունը քննության առնեն այս փաստերը, բացահայտեն այդ հանցավոր սխեման, գտնեն թե ու՞ր, ու՞մ միջոցով, ինչպե՞ս են յուրացվել պատերազմի կարիքների համար կորած փողերը եւ օգնություն ուղարկված ապրանքները»,- գրել է տելեգրամյան ալիքը։