Ռուսաստանից կես տարում 26 000 միգրանտ է արտաք...

2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից հարկադիր արտաքսվել է 26 000 միգրանտ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դատական պրիստավների դաշնային ծառայությունում, որտեղ ամփոփել են տարվա առաջին կիսամյակի  աշխատանքի արդյունքները:

«Ռուսաստանի Դաշնության սահմաններից արտաքսվել է 26 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, որոնք խախտել են միգրացիոն օրենսդրությունը», - նշել են ծառայությունում:

Ամբողջ 2024 թվականի ընթացքում ավելի քան 87 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ է արտաքսվել 66 օտարերկրյա պետություն, իսկ 2023 թվականին արտաքսվել է 44 000 օտարերկրացի: