Ռուսաստանի ԶՈՒ-ն խմբակային հրթիռային հարված է...

Մայիսի 1-ին՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը (ՌԴ ԶՈՒ) խմբակային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հարվածը հասցվել է բարձր ճշգրտության հեռահար զենքով։ «Հարվածը հասել է նշանակետին։ Բոլոր նախորոշված օբյեկտները խոցվել են»,- հայտնել են վարչությունից։

Արդյունքում ռուսական զորքերը խափանել են այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք արտադրում են Ուկրաինայի Զինված ուժերի համար ռազմական տեխնիկա, սպառազիություն եւ ռազմամթերք: