Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից, որը Մոսկվան զբաղեցրել էր պատերազմի մեկնարկին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ գործակալությունից։
Ռուսական բանակը հայտարարում է, թե նպատակահարմար է շրջանի պաշտպանությունը շարունակել Դնեպր գետի ձախ ափից:
Գրավելով մի շարք բնակավայրեր՝ Ուկրաինական բանակը շարժվում է դեպի Խերսոն:
«Խերսոնը և հարակից բնակավայրերը չեն կարող լիարժեք մատակարարվել և գործել, մարդկանց կյանքը մշտապես վտանգի տակ է»,- ասել է ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար Սուրովիկինը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գնդակոծել Կախովկա ամբարտակը, ինչը կարող է առաջացնել ջրհեղեղ, որը կբերի զգալի զոհերի։ Դա սպառնում է մեկուսացնել Դնեպրի աջ ափի զորքերը, եթե նրանք դուրս չբերվեն այնտեղից։