
Հոկտեմբերի 17-ի գիշերը Ռուսաստանի մի քանի շրջաններ ժամանակավորապես սահմանափակել են թռիչքները՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով:
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ սահմանափակումներ են մտցվել Կալուգայի, Սամարայի, Կրասնոդարի, Սոչիի, Ուլյանովսկի, Նիժնեկամսկի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի, Կազանի, Իժևսկի և Ուֆայի օդանավակայաններում։
ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Տիխոե և Պեշանոյե գյուղերի նկատմամբ: