Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչնե...

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Թեհրանում. հիմնական թեմաները կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) սպառնալիքները՝ ակտիվացնելու Snapback մեխանիզմը, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում։

Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։

«Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի կունենա Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպում, որի հիմնական թեմաները կլինեն միջուկային խնդրի քննարկումը,  պատժամիջոցների վերադարձի հարցը», - ասել է նա շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ։