Ռուսաստանի ՀՕՊ-ը Կալուգայի շրջանում ԱԹՍ է խոց...

Անօդաչու սարքը խոցվել է երկուշաբթի գիշերը Կալուգայի շրջանում ՀՕՊ համակարգի կողմից։ Այս մասին հայտնեկ է շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Այսօր ժամը 2.30-ին Ֆերզիկովսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցվել է անօդաչու թռչող սարք»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Նա պարզաբանել է, որ ավերածություններ չկան։

Օգոստոսի 3-ին էլ Կալուգայի շրջանում խոցվել էր յոթ անօդաչու թռչող սարք։ Այդ ժամանակ նույնպես ոչ ոք չի տուժել, ենթակառուցվածքները ևս չեն վնասվել։