Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարն...

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին,  հայտնում է Hurriyet-ը:

Կողմերը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային հարցերի, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին:

Զրույցի ժամանակ քննարկվող թեմաներից է եղել նաև Սև ծովով գյուղմթերքի փոխադրման մասին «հացահատիկային միջանցք»-ի համաձայնագիրը: