Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսով Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Հայաստանում։ Այս մասին լրագրողներին չորեքշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի խնդիրների իրականացման շրջաններում, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշել են ռազմական գերատեսչությունում։