
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունններում ինչ-որ բան սխալ է ընթանում և ես մեր հայ գործընկերների ուշադրությունն այդ հարցին հրավիրել եմ դեռ սեպտեմբերին, երբ այցելել էի Երևան: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Նախորդ տարում ՀՀ-ի հետ ապրանքաշրջանառության մեջ ունեցել ենք շուրջ 2 մլրդ դոլարի կորուստ. այս տարի միտումը շարունակվում է և խոսքը 3 մլրդ դոլարի մասին է, ակնհայտ է, որ տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար, ինչը լուրջ թիվ է», - ասել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը:
Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը, Վերին Լարսի անցակետերում խցանումները: