Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազություն...

Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազությունները կանոնավոր կապ են պահպանում և փոխգործակցում են արդիական հարցերի շուրջ՝ ուշադրության կենտրոնում պահելով երկու երկրների քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը, հայտնում է Ռուսաստանի վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազությունները մշտական փոխգործակցություն են հաստատել արդիական հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվում երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերին», - նշել են գերատեսչությունում։

Նրանք նաև ընդգծել են, որ հնարավոր շահարկումները կանխելու համար դատախազությունների ղեկավարները հանձնարարել են իրենց ենթականերին ձեռնարկել կանխարգելիչ և համալիր միջոցառումներ։