Ռուսաստանի դեսպանը հաղորդել է պատանդներին փրկ...

Ռուսաստանը կապի մեջ է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ՝ զինյալների կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման հարցով։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը։

«Իհարկե, մենք շփումներ ունենք ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, և դրանք առաջին հերթին ուղղված են պատանդներին փրկելուն այն վայրերից, որտեղ նրանք այժմ գտնվում են, և ովքեր գերեվարվել էին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, ուղիղ նշում եմ, ահաբեկչության առաջին իսկ օրը», - ասել է ռուս դիվանագետը։

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների թիվը, ըստ իսրայելական բանակի, 203 է։

Ուրբաթ օրը Իսրայելում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ առնվազն երկու ռուսաստանցի պատանդ է պահվում։