Ռուսաստանի ԱԳՆ․ ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինե...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր պետությունների համար: Այդ թվում ՝ Ադրբեջանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:

Ռուդենկոն նշել է, որ անկախ ամեն ինչից կա մեկ հանգամանք, որը կարող է խանգարել Ադրբեջանին մտնել ՀԱՊԿ։ Բան այն է, որ ՀԱՊԿ կանոնադրության մի քանի կետեր ենթադրում են, որ անդամ-պետությունների միջև պետք է լինեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ Բաքվի և Երևանի միջև նման հարաբերություններ չկան։