Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Իրան հակամարտությ...

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում 2025 թվականին ցանկացած սցենարով զարգացում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Այդ ազդեցության հնարավոր գործոններ են թե տարածաշրջանային դերակատարների հնարավոր ազատվող ռեսուրսների հանգամանքը և թե «ուժերի բևեռների» միջև Հարավային Կովկասում մրցակցության կամ փոխհակազդման գործողությունների ինտենսիվացումը։

Այս մասին նշվում է ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում։

«Իսրայել-Իրան հակամարտության ընթացիկ բովանդակությունը, դրսևորման ձևերի փոփոխություններն ու խորացմանը նպաստող պայմանները 2025 թվականին Հայաստանի համար կշարունակեն գեներացնել անվտանգային, տնտեսական ու լոգիստիկ խնդիրներ։ Իրանի միջուկային ծրագրի զսպմանն ու հակազդմանը միտված տարբեր դերակատարների գործողությունները՝ տնտեսական պատժամիջոցներից մինչև թիրախային ռազմական հարված- ներ, Հարավային Կովկասում կարող են ձևավորել առավել բարդ անվտանգային իրավիճակ»,-նշվում է կառույցի փաստաթղթում։