
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի:
«Արտադրանքի ստուգված նմուշների մեծ մասը չի համապատասխանում կոնյակի և բրենդիի ԳՕՍՏ-ի պահանջներին, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրությանը»,- այս մասին Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ, նշված է «Սոյուզկոնյակի» և «Անտիկոնտրաֆակտի» համատեղ հայտարարության մեջ:
50%- ում հայտնաբերվել է ոչ խաղողային սպիրտի օգտագործում. նման արտադրանքը չի կարող կոնյակ կոչվել։
Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է, որ Ռուսաստանի շուկա է մատակարարվում անորակ կոնյակի սպիրտ (կամ արհեստական հավելումներով, կամ խաղողի փոխարեն՝ ցորենի): «Անտիկոնտրաֆակտի» նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հայտնել էր, որ խնդիրը լուծելու համար ասոցիացիայի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ: