Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան մարտին ա...

Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան մարտին ավելացել Է քառակի, ինչը վկայում Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունից հետո   համաշխարհային Էներգետիկական հոսքերի վերաբաշխման մասին:

Այդ մասին, ինչպես գրում Է Financial Times թերթը: Հրատարակության տվյալներով՝ Հնդկաստանը, որն Էներգապաշարների սպառման գծով մեծությամբ երրորդ երկիրն Է աշխարհում, ռուսական նավթի մի քանի խմբաքանակ Է գնել, քանի որ Եվրոպայում սպառողները խուսափել են ՌԴ պաշարներից Մոսկվայի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներից հետո: Մարտ ամսին Ռուսաստանն օրական Հնդկաստան Է արտահանել 360 հազար բարել, ինչը գրեթե քառակի ավելի Է, քան 2021 թվականին:

Kpler գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը սովորաբար գնում Է CPC տեսակը՝ ղազախստանյան եւ ռուսաստանյան նավթի խառնուրդը, սակայն մարտին զգալիորեն աճել Է Urals մակնիշի նավթի գինը, ինչը խոսում Է այդ մակնիշի նկատմամբ հնդիկ սպառողների հետաքրքրության մասին՝ հակառակ Եվրոպայի հասարակական կարծիքի: «Հնդկաստանը գնում Է արդեն Ռուսաստանից ուղարկված նավթի բեռները, որոնք չեն կարողանում գնորդներ գտնել Եվրոպայում»,-հրատարակությանն ասել Է Kpler-ի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքս Սեյլզը: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին նախազգուշացրել Էր, որ Հնդկաստանը կարող Է պատմական անցյալի շեմին հայտնվել, եթե նա ռուսական նավթ գնի, թեեւ Փսաքին ընդունել Է, որ այդ գնումները չեն խախտում ԱՄՆ-ի պատժամիջոցները: