Ռուսական կողմը վերադարձրել է 757 ուկրաինացի զ...

Կիևը հայտնում է, որ ռուսական կողմը վերադարձրել է 757 ուկրաինացի զինվորականի մարմին։ Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Ուկրաինայի ռազմագերիների հարցերով կոորդինացիոն շտաբին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ աճյունների մեծ մասը՝ 451-ը, վերադարձվել են «Դոնեցկի ուղղությունից»։ Այս հատվածում՝ մասնավորապես Պոկրովսկի հանքարդյունաբերական և տրանսպորտային հանգույցի համար արդեն տևական ժամանակ է՝ թեժ մարտեր են մղվում։

Ուկրաինայի դեմ պատերազմող ռուս զինվորականների շրջանում կորուստների թիվը Մոսկվան չի բացահայտում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ դեկտեմբերին հայտարարեց, որ 2022 թվականից ի վեր 43 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել, 370 000-ը՝ վիրավորվել:

Ըստ փորձագետների՝ շուրջ երեք տարի շարունակվող պատերազմի զոհերի թիվը ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմից շատ ավելի մեծ կարող է լինել։