Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը Ադրբեջանի...

Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը Ադրբեջանից մեկնել է Վրաստան, հաղորդում է APA գործակալությունը։

Նշենք, որ նոյեմբերի 4-ին, ժամը 00:15-ին, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով Ռուսաստանի Դաշնությունից տարանցիկ եղանակով Հայաստանի Դալարիկ կայարան է ուղարկվել 15 վագոն հացահատիկ, որոնց ընդհանուր քաշը կազմում է 1048 տոննա 800 կգ:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով անցնող հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կհասնի Հայաստան։

Հիշեցնենք, որ նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական ​​այցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր։