Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները ժամա...

Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցելու համար:

ԱՄՆ ներկայացուցիչներն արդեն ժամանել են InterContinental հյուրանոց, որտեղ կայանալու է հանդիպումը:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 15:00-ից հետո:

Բանակցություններն անցկացվելու են փակ ձևաչափով: Դրանց ընթացքում կքննարկվեն կարգավորման հիմնական պարամետրերը՝ ռազմական, քաղաքական և հումանիտար: Հնարավոր է՝ արծարծվի նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի թեման:

Մոսկվան հանդիպմանը կներկայացնի ավելի քան 20 հոգի՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ:

Հնարավոր են երկկողմ շփումներ Կիևի ներկայացուցիչների հետ: