«Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ռուս սահմանապահներն անհապաղ կապի են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 11-ին, Սյունիքի մարզի տեղ գյուղի մոտ ադրբեջանցիները սադրանքներ են իրականացրել, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմը ևս ունի կորուստներ, որոնց հստակ թիվը չի նշվում։



