Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ա...

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները կիրակի՝ մայիսի 23-ին, ապահովել են 80 ուխտավորների  անվտանգությունն Ամարասի քրիստոնեական վանք այցելության ժամանակ։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ուխտավորները եղել են Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

Ուխտավորները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին իրենց անվտանգությունն ապահովելու համար։

Հրադադարի համաձայնագրի ստորագրումից և ռազմական գործողությունների ավարտից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են սրբավայր այցելող ուխտավորների անվտանգությունը: