Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունա...

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել տեղաշարժը վերսկսելու վերաբերյալ։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով Շուշիի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։