Ռուս խաղաղապահների առաքելությունն արդյունավետ...

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունն արդյունավետ կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը և Ադրբեջանը կդրսևորեն պարտավորվածութունների իրենց մասի կատարման պատրաստակամություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Россия-24-ի եթերում, փոխանցում է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը ռուսական է, հնարավոր է միայն Թուրքիայի հետ որոշակի տարրերի համաձայնեցում:

Պատասխանելով հարցին՝ հարկավո՞ր են արդյոք ԼՂ հակամարտության գոտում այլ խաղաղապահ խմբեր, Կոսաչովն ասել է, որ հումանիտար լուծումերի համար արդեն իսկ գործի են դրված ՄԱԿ հնարավորությունները:

«Վստահ եմ, որ ռուսական կոնտինգետնը կունենա բոլոր հնարավորությունները՝ իր առաքելությունը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար»,-նշել է նա:

Կոսաչովը նաև չի բացառել, որ այդ ընթացքում կգտնվեն ծայրահեղական ուժեր, որոնք կփորձեն տապալել հրադադարը:

«Վստահ եմ, որ մեր խաղաղապահներն ունեն բավարար հնարավորություններ և քաղաքական կամք՝ նման սադրանքները կանխելու համար»,-եզրափակել է նա։