«Sputnik V» պատվաստանյութի Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրության վերաբերյալ հարցերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս փուլում դժվարացավ պատասխանել:
Ասուլիսում նա նշեց միայն, որ հնարավորությունները պետք է հետազոտել.
«Ենթարդում եմ՝ մեր կենսաբանության ինստիտուտում է դա հնարավոր կազմակերպել: Ռուս գործընկերների հետ պետք է մանրամասն հասկանալ՝ ինչ չափով, որ կոմպոնենետներով այդ արտադրությունը հնարավոր կլինի կազմակերպել այստեղ», - նշեց Ավինյանը:



