
Ռումինիայում հորդառատ անձրևների հետևանքով սկսված ջրհեղեղների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել:
Երկրի մի քանի շրջաններում տեղատարափ անձրևները գետերի ափերից դուրս գալու պատճառ են դարձել։ Անձրևները սկսվել են հուլիսի 27-ին և շարունակվում են մինչ օրս։
Ընդհանուր առմամբ հեղեղվել է ավելի քան 700 տնային տնտեսություն, տարհանվել է ավելի քան 1000 բնակիչ։ Մի քանի մարդ անհետ կորած է համարվում։