![Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի...](/imgs/posts/medium/2025/02/a638b2a.jpeg)
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ հրաժարական կտա փետրվարի 12-ին։ Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր էին այսօր խորհրդարանում գրանցել նրա իմփիչմենթի հարցը։
Նախագահի պաշտոնում Յոհանիսի մանդատը ավարտվել է դեկտեմբերի 21-ին՝ ընտրությունների չեղարկման ֆոնին։ Այդ ժամանակվանից նա շարունակում է պաշտոնավարել մինչև երկրի նոր ղեկավարի ընտրությունը։
Ռումինիայում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 4-ին, իսկ Յոհանիսն ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարական տալու մտադրություն չունի։