Ռումինիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի մի...

Ռումինիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ 

Ռումինիայի ԱԳՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

«Ռումինիան ջերմորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Շնորհավորում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին իրենց անխոնջ ջանքերի և խիզախության համար։ Տևական խաղաղությունն առանցքային նշանակություն ունի կայունության, բարգավաճման և  տարածաշրջանի հսկայական ներուժը բացելու տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։