Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով երկկողմ փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև Հայաստան–Ռումինիա բազմոլորտ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։
Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ռումինական կողմը պատրաստ է ակտիվորեն խորացնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման ընթացքի շուրջ։



