Ռուբիոն՝ USAID-ի նոր ղեկավար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ ստանձնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնակատարի դերը: Այս մասին հայտնում է CNN-ը։

Պետքարտուղարը հայտարարել է, որ գործակալությունն իրեն անպատասխանատու է պահել, իսկ նրա գործունեությունը չի բխում ԱՄՆ ազգային շահերից և պետք է վերանայվի ամերիկյան իշխանությունների կողմից: Գործակալության ամբողջական վերացման մասին խոսք չկա․ նշել է Ռուբիոն։

Պետքարտուղարը հստակեցրել է, որ գործակալության նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը փոխանցվել է Պետդեպարտամենտի ծառայողներից մեկին:

Երկուշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանը փակվել է: Նրա աշխատակիցները էլեկտրոնային փոստով հրահանգ են ստացել մնալ տանը։

Նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ CNN-ի, ասել է. «Գործակալությունը ղեկավարում է մի քանի արմատական խելագարներ, և մենք կազատվենք նրանցից, իսկ հետո որոշում կկայացնենք»:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացի դադարեցրել էր գործակալության գործունեությունը՝ կասեցնելով միջազգային օգնության մեծ մասը: