Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցի...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «դրական» է անվանել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ը հույս ունի շուտով պատասխան ստանալ Կիևից։

«Երեկ մենք դրական հանդիպում ունեցանք։ Հուսով ենք, որ շուտով պատասխան կլսենք նրանցից (ուկրաինացիներից)»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է YouTube-ով։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն լավ և կառուցողական է անվանել Փարիզում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները։