Ռուբիոն դատապարտել է Պաղեստինի Պետությունը ճա...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Փարիզի կողմից Պաղեստինը ճանաչելու մտադրությունը, որի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ռուբիոն X-ում գրառման մեջ Մակրոնի որոշումն անվանել է «անխոհեմ»։

«Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին», - գրել է պետքարտուղարը։

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը՝ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության։ Պաղեստինյան ինքնավարությունը ողջունել է այս քայլը։