Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախ...

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունն առաջ տանելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի։

«ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին 48 ժամվա ընթացքում զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ՝ փորձելով առաջ տանել հրադադարի նոր նախաձեռնությունը», - գրել է Ռավիդը X սոցցանցում։

Լրագրողի զրուցակիցը նշել է, որ նոր նախաձեռնությունը առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։

Բանակցություններն առաջ մղելու համար Վաշինգտոնը որպես առաջին քայլ առաջարկել է, որ «Հեզբոլլահ» շարժումը դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Միևնույն ժամանակ Իսրայելը պետք է ձեռնպահ մնա Բեյրութում լարվածության սրումից։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, սա «տարածություն կստեղծի աստիճանական ապաէսկալացման և ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցման համար»։