
Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի տնտեսվարողները հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվեն էլ՝ հնարավորինս արագ լուծվեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի սահմանին բեռնատարների կուտակումներին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հարցին՝ եթե կառավարությունը, պայմանավորված տարածաշրջանում լարվածությամբ, ռիսկերի գնահատում իրականացնում է, ապա ինչո՞ւ են նման խնդիրների բախվում բեռնատարների վարորդները՝ Ռուբինյանը պատասխանեց. «Իրանում ռազմական գործողություններ են։ Ռիսկը գնահատել չի նշանակում այդ ռիկսը վերացնել։ Նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, եթե չես կառավարում՝ ստեղծում ես այլընտրանք, և այլն»։