Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադր...

Երեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ միայն ինձ ընդունելության չարժանացնելու դեպքի առիթով, այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այն է անձի հանդեպ խտրականության ցուցաբերում` պայմանավորված աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների հանգամանքների հիմքով»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ  Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հերթագրվել է մասնակցելու ընդունելության  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։

Սակայն, ԱԺ աշխատակիցներից մեկը փոխանցել էր Էդգար Ղազարյանին, որ նրան չեն ընդունելու։