Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի զինվորական պան...

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդականների հետ, այսօր այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին: