Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հա...

Քիչ առաջ մենք հաղորդել էինք որ Politik.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան անցնելու ճանապարհին ձերբակալվել է։ Տեղեկատվությունը հաստատել դեռ չի հաջողվում: Վարդանյանի ձերբակալման մասին ակտիվորեն քննարկում է գնում նաև ադրբեջանական տելեգրամ հարթակներում։

Ռուբեն Վարդանյանի թիմից մեզ փոխանցեցին, որ առաջիկում Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես կգա հայատարարությամբ:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Վերոնիկա Զոնաբենդը տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրերը տեսել է ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել։