Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Այս կեղծ դատավարությունը անորոշ ժամանակով հետաձգվել էր դեկտեմբերի 30-ին։ Դա պայմանավորված էր նրանով, որ դատավորների կազմը, որը բաղկացած է նախագահող դատավոր Զեյնալ Ագաևից, դատավորներ Անար Ռզաևից և Ջամալ Ռամազանովից, հեռացել են խորհրդակցելու առանձին դատական նիստի ժամանակ՝ 15 հայ գերիների դեմ կեղծ քրեական գործերով։



